211652_close_icon
views-count8847 դիտում article-date 23:46 10-03-2020

«ՀՔԾ-ում որոշեցին, որ կարելի է թեման ծածկադմփոց անել. չի ստացվելու». Դավիթ Ափոյան

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի վերջո, ամեն ոք սովորելո՞ւ է օրենքի շրջանակում պատասխան տալ իր արած քայլերի համար: Երևի հիշում եք, որ դեկտեմբերի 24-ին Ոստիկանության աշխատակիցները ինձ ձեռնաշղթաներով բերման ենթարկեցին ԵՊՀ տարածքից: Հիշում եք նաև, որ որոշել էի փաստաբանիս հետ բողոքարկելու ինձ բերման ենթարկելու օրինականությունը, քանի որ ոստիկանները ակնհայտորեն դուրս էին եկել իրենց լիազորությունների շրջանակից՝ վնաս հասցնել իմ օրինական շահերին: Հաղորդում ներկայացրեցինք ՀՔԾ՝ դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն ՀՔԾ-ն ոչ քրեական գործ հարուցեց, ոչ էլ գոնե նյութեր նախապատրաստեց: Ու սա այն դեպքում, երբ երկրի ողջ իրավական համայնքը դատապարտել էր այդ գործողությունները: Ընդհուպ մինչև վարչապետ արձանագրվել էր, որ եղածը անօրինական է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր