211652_close_icon
views-count2487 դիտում article-date 22:31 01-09-2020

Տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-160.000 դրամով․ ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը. Դավիթ Ափոյան

Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։ Նա մասնավորապես նշել է, որ շատ լավ է, որ Գիտելիքի օրվա ավանդույթը մեզ մոտ կայուն է, սակայն ու՞մ են պետք ճառերն ու խոսքերը, երբ մարտ ամսից սկսած հեռավար կրթությամբ պայմանավորված ուսանողները մի քանի անգամ ցածր որակի կրթություն են ստանում, սակայն անարդարացիորեն շարունակում են նույն չափի վարձ վճարել: «Օրինակ, որքանո՞վ է արդարացի, որ այն ռադիոֆիզիկը, որը պետք է սարքավորումներով աշխատանք կատարեր, հեռավար տարբերակով չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույն վարձը վճարել: Կամ այն կենսաբանը, ով պետք է գնար դաշտային պրակտիկայի, որը նա չի արել և չի անելու, սակայն շարունակելու է նույնը վարձը վճարելը: Էլ չասեմ, որ մի զգալի հատված տեխնիկական խնդիրների պատճառով դուրս էր մղվել նույնիսկ հեռավար կրթությունից: Ու՞մ է պետք կրթության նկատմամբ այս հրապարակային ու մեծածախ սերը, երբ մարտ ամսից երկրի տնտեսական ակտիվությունը անկում է ապրում (հուլիսին՝ 10.4% անկում), տասնյակ հազարավոր աշխատատեղեր են փակվել, սակայն ուսանողները անարդարացիորեն շարունակելու են նույն չափի վարձ վճարել: Եվ եթե մարտ ամսին ընտանիքներն ունեին որոշակի խնայողություններ, ապա այս ամիսների ընթացքում շատերն են արդեն կանգնել փաստի առաջ: Իրավիճակի լրջությունը ցույց տալու համար միայն նշեմ, որ կան ուսանողներ, ովքեր մինչ օրս իրենց նախորդ կիսամյակի վարձը չեն վճարել: Ու՞մ են պետք «դուք եք մեր ապագան» խոսքերը, երբ այս տնտեսական անկման պայմաններում ԵՊՀ առաջին կուրսեցիների համար վարձավճարները բարձրացել են 70.000-ից մինչև 160.000 դրամով: Եվ չկա գեթ մեկը, ով կհարցնի՝ մի՞թե հնարավոր չէր դա անել այն ժամանակ, երբ տնտեսությունը ոչ թե երկնիշ անկում է ապրում, այլ գոնե գտնվեր կայուն աճի փուլում: Ստացվում է այնպես, որ ուսանողների շուրջը ամեն ինչ կարող է փոխվել, բացի վարձավճարներից: Կրթության որակը կարող է մի քանի անգամ նվազել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Տնտեսությունը կարող է երկնիշ անկում ապրել, սակայն վարձավճարները մնում են նույնը կամ բարձրանում: Ժամանակը չէ՞, որ ձեր ֆեյսբուքյան և հրապարակային սերը առ կրթություն փոխակերպվի կոնկրետ գործողության և կոնկրետ քայլերի: Այլապես ստացվում է, որ ճառ ասելիս կրթությունը կարևոր է, իսկ ուսանողները՝ երկրի ապագան, բայց երբ գործը հասցնում է ֆինանսական աջակցությանը, ամեն ինչ մնում է ուսանողների և նրանց ընտանիքների ուսերին»,- գրել է ՈՒԽ նախագահը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի օրը: Իմ ողջ լրահոսը հեղեղված է բարձրաստիճան պաշտոնյաների շնորհավորանքներով, նրանց...

Опубликовано David Apoyan Вторник, 1 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր