Վրաստանի նախագահը չեղարկել է իր արտասահմանյան այցերը կորոնավիրուսի տարածման պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեղարկել է իր արտասահմանյան այցերը. պատճառը կորոնավիրուսի տարածման վտանգն է։
Այդ մասին հայտնել է «Գրուզիա Online»-ը։
«Վրաստանի նախագահը, իշխանության մյուս ճյուղերի հետ համաձայնեցմամբ, չեղարկել է պլանավորված այցերը Բուլղարիա, Ուկրաինա և Բելգիա: Նախքան հրապարակումը այս որոշման մասին ծանուցվել են մեր գործընկերները»,- ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ: