211652_close_icon
views-count2407 դիտում article-date 10:31 12-03-2020

Նորմալ երևույթ է. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյան-ՀՅԴ հանդիպման մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է, մոտ մեկ շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Ի դեպ, հանդիպման մասին մի քանի տողանոց հաղորդագրության հետ նույնիսկ լուսանկար չկա վարչապետի պաշտոնական էջում: Չնայած դրանից հետո ՀՅԴ-ականները մեկնաբանություններ են տվել այդ հանդիպման կապակցությամբ՝ նշելով, որ արտառոց բան չկա այդտեղ և որ «ներքաղաքական թեմաների մասին չի խոսվել, քննարկվել են բացառապես համահայկական և տարածաշրջանային հարցեր», այդուամենայնիվ, այս մեկ շաբաթվա ընթացքում տարբեր տեսակետների, ընդհուպ «դավադրապաշտական» եզրահանգումների պակաս չկար: Ավելին, թեմային անդրադարձել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ՝ ի մասնավորի նշելով, թե հնարավոր է գործարք ՀՅԴ-ի և Նիկոլ Փաշինյանի միջև: Այս թեմայի շուրջ ցանկացանք տեսակետ ստանալ Իշխան Սաղաթելյանից: Հեռախոսազրույցի ընթացքում շեշտեցինք, որ առանձին լրատվամիջոցներում խոսվում է գործարքի հնարավորության մասին, այդ թվում՝ նշվում են հավանական տարբերակներ (կոալիցիա, երկրորդ էշելոնի պաշտոններ, «վեթինգի» գծով հանձնաժողովներում տեղեր և այլն), ու խնդրեցինք պատասխանել՝ նման գործարքի հնարավորություն կա՞, թե՞ ոչ: «Մենք շատ հստակ այդ մասին հայտարարել ենք, ասել, այս ընթացքում մի քանի անգամ անդրադարձել։ Մեր գնահատականների, գործողությունների, հայտարարված օրակարգի ու անելիքների մեջ ոչինչ չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ-ի ներկայացուցիչների հանդիպումը նորմալ երևույթ է, օրակարգի մասին էլ պաշտոնական հաղորդագրություն է եղել»,- ասաց Սաղաթելյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր