211652_close_icon
views-count2383 դիտում article-date 15:47 12-10-2020

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վարչապետի հետ հանդիպման մասին. aravot.am

Քիչ առաջ կառավարության շենքում ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպես հայտնում է [url=https://www.aravot.am/2020/10/12/1142712/?fbclid=IwAR3fXxBk6NkTOxbP26J8X82D6AzUVNzVVJC75uvAs5tl_PSHPGdNDVzCTiw]Aravot.am[/url]-ը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպմանը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը. «Իրավիճակի մասին լսեցինք տեղեկություններ, ներկայացրինք մեր կարծիքը ստեղծված իրավիճակի հետ կապված»: Նա ասաց, որ Արցախի անկախության հարցի մասին խոսվել է։ Որեւէ որոշում, Սաղաթելյանի խոսքով, չի կայացվել. «Բայց որոշում ընդունելու տեղ չէր, տեղեկատվական բնույթի խոսակցություններ են եղել»: Նա նշեց՝ կոնկրետ Դաշնակցությունը ներկայացրել է իր պատկերացումները Արցախի հարցի շուրջ. «Շատ մանրամասնություններով, դետալներով ներկայացրել ենք, որն այս պահին հրապարակման ենթակա չէ հասկանալի պատճառներով», – ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր