211652_close_icon
views-count323470 դիտում article-date 11:48 12-03-2020

Բժիշկներ են ինքնամեկուսացվել. «Վաղարշապատի» հիվանդանոցի տնօրենը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ. armlur.am

[url=https://armlur.am/976927/?fbclid=IwAR3vUBOAnrc_ce9lvGqZHjt5aSlhI3_dTbH-UkbSt-7yRhEhO2l50Cf-j7g]Armlur.am[/url]-ը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Հայաստանում կորոնավիրուսի 3 նոր դեպքի հաստատման մասին, որոնք ժամանել են Իտալիայից: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե վարակվածներից մեկը Էջմիածնի բնակիչ է: Այդ փաստը հաստատեց նաեւ քաղաքապետ Դիանա Գասպարյանը: Սակայն նկատենք, որ չնայած իշխանությունների կողմից հնչող հանգստության կոչերին, հենց Էջմիածնում այս պահին խուճապ է: Եվ աժմ Էջմիածնում տեղեկություններ են շրջանառվում, որ կորոնավիրուսով վարակված կինը վերջերս մասնակցել է հուղարկավորության արարողության եւ այժմ քաղաքում բոլորն անհանգիստ են այդ հանգամանքից: Ավելին, անգամ տեղեկություններ կան, թե մեկուսացված են նաեւ այն բուժաշխատողները, որոնք այդ կնոջը հետազոտել են եւ հիվանդանոց տեղափոխել: Եվ մենք տեղեկացանք, որ Մռավյան փողոցը, որտեղ ապրում է այդ կինը, շրջափակված է: Այս առնչությամբ ArmLur.am-ը տիրող իրավիճակի շուրջ զրուցել է Վաղարշապատի հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր