211652_close_icon
views-count28623 դիտում article-date 15:51 12-03-2020

Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին․ Վիտալի Բալասանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. tert.am

Ես կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին արագ ներկայացնել Արցախի դավադիր ուժերի ցուցակը, որ այստեղ էլ իմանան նրանց մասին։ [url=https://www.tert.am/am/news/2020/03/12/balasanyan/3234657?fbclid=IwAR0qCFWBBVHbkgpbD38Q6QGaHcB26DqFhcqHTzoeqNpPiA88IO4_TTBk_vo]Tert.am[/url]-ի փոխանցմամբ՝ այսօր Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը։ «Երբ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Արցախում դավադիր ուժերի մասին, ես դրանք ինձ չեմ վերագրում։ Ես չգիտեմ՝ որոնք են այդ դավադիր ուժերը, որոնց առայսօր մենք չենք տեսել։ Մենք չտեսանք այն դավաճաններին, որոնց չպետք է Արցախի ժողովուրդը իր ձայնը տա»։ Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե ինքը ներկայացնում է ՀՀ նախկին իշխանությանը, Բալասանյանը նշեց, որ դա աբսուրդ է․ «Ինձ համար մեծ պատիվ է եղել բոլոր նախագահների հետ ծառայել, իմ անցած ճանապարհը, իմ տոհմը, իմ չափանիշները չեն համապատասխանում, որ ես «որևէ մեկի մարդը» լինեմ։ Ես իմ երկրի, ժողովրդի մարդն եմ և պարտական եմ իմ երկրին ու ժողովրդին»։ Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները որակեց պոպուլիզմ, մանիպուլյացիա, վտանգավոր հայտարարություններ․ «ՀՀ քաղաքական իշխանության ղեկավարը պետք է ձեռնպահ մնա նման հայտարարություններից և հանրության առաջ ներողություն խնդրի այդ բառերի համար։ Ժամանակը կգա, մենք կբարձրաձայնենք և նույն Նիկոլ Փաշինյանը և բոլորը պատասխան են տալու այդ բառերի համար»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր