«CPS» բենզալցակայանը միացել է կորոնավիրուսի դեմ պայքարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Աշխարհում տարածված կորոնավիրուսի հետ կապված յուրահատուկ ակցիա են իրականացնում Երևանի Խորենացի 148 հասցեում գործող «CPS» բենզալցակայանի աշխատակիցները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք՝ բենզալցակայանի աշխատակիցները, վարորդներին, ուղևորներին, ինչպես նաև պատահական անցորդներին անվճար բաժանում են պաշտպանիչ դիմակներ, ինչպես նաև «Ալկոգել» քսուկ: