Էբոլա վիրուսի դեմ պայքարին միացել են նաև օլիմպիականները
Արևմտյան Աֆրիկայի Սիերա – Լեոնում և այդ շրջանի այլ երկրներում օլիմպիականների համաշխարհային միությունը / WOA / սկսել է Էբոլա վիրուսի դեմ պայքարի յուրատեսակ գործընթաց, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշած միության անդամ են ավելի քան 100 հազար մարզիկներ : Ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ , որը գլխավորում է հեղինակավոր բժիշկ Սիերա – Լեոնի մարզական պատվիրակության կազմում երկու օլիմպիական խաղերի մասնակից Ֆրենսիս Լավ Էդվինը :
Մոլորակի ամենաարագ մարդը ` յամայկացի Ուսեին Բոլտը բարեգործական վաճառքի է դրել իր ստորագրությամբ մարզակոշիկները : Եկամուտը կհանձնվի էբոլայի վիրուսի դեմ հիմնադրամին :
Գործընթացին միացել են նաև ԽՍՀՄ անվանի ձողացատկորդ , ուկրաինացի Սերգեյ Բուբկան , ամերկացի ճանաչված արագավազորդ Կարլ Լյուիսը , ճապոնացի մրճանետորդ Կոդզի Մուրոֆուշին և փառաբանված այլ չեմպիոններ :
Էբոլայի զոհ է դարձել արդեն 4555 մարդ :