3408 դիտում
16:27 13-03-2020
Իսպանիայում ՀՀ դեսպանությունն ընդունելություն իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում
Հաշվի առնելով Իսպանիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ մարտի 16-ից Իսպանիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման դեպքում։
Այս մասին հայտարարություն է տարածել Իսպանիայում ՀՀ դեսպանությունը.
«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր բջջային համարը։ Ձեր նամակը կուսումնասիրվի դեսպանության կողմից և հետադարձ կապ կհաստատվի էլեկտրոնային նամակի կամ զանգի միջոցով։ Առավել հրատապ հարցերի դեպքում կարող եք օգտվել դեսպանությունում բացված շուրջօրյա թեժ գծից` [b]+34 674 23 94 38, Whats App +34 674 23 94 38:[/b]
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և կրելու են ժամանակավոր բնույթ։ Հարգանքով Իսպանիայում ՀՀ դեսպանություն»,- ասված է ՀՀ դեսպանության հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1468 դիտում
11:15 30-05-2014
Բաքվում ԱՄՆ դեսպանությունն Ադրբեջանին խստորեն դատապարտող հայտարարություն է տարածել
1389 դիտում
09:30 04-07-2014
Տիգրան Սարգսյանի դեսպանությունն անամպ չի անցնի․ Հրապարակ
Այս բաժնից
541 դիտում
18:49 18-10-2024
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող երեխաների համար կատարված ծախսերի վերլուծությունը
625 դիտում
18:37 18-10-2024
Ապարանը հռչակվել է 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք