1821 դիտում
22:48 13-03-2020
Պաշտպանության նախարարությունում ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին ներկայացվել է ռազմակրթական ոլորտում իրականացված բարեփոխումները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 9-ից 13-ը հերթական այցով Հայաստանում էր ՀՀ ռազմական կրթության ոլորտի կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խորհրդատվական խումբը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի վարչությունից:
Այցի նպատակն էր ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2019թ. համագործակցության ծրագրերի ամփոփումը և հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:
ՀՀ ՊՆ-ում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է ռազմակրթական ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումները:
Կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:
ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական, Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ընթացքում ներկայացվել են ՌՈՒՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խորհրդատվական խմբի օգնությամբ իրականացվող առանձին նախագծերի վերաբերյալ բրիֆինգներ:
ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Հրամանատարաշտաբային դասընթացների պրոֆեսորա-դասախոսական կազմի և ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Որոշումների կայացման գործընթացը ռազմավարական մակարդակում», «Համատեղ ցամաքային գործողություններ» և «Հրամանատրում առաջադրանքի միջոցով կենսափիլիսոփայությունը արևմտյան զինված ուժերում» թեմաներով բանախոսություններ:
Խորհրդատվական խմբի անդամներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են այցի արդյունքները, քննարկվել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշվեցին հետագա փոխգործակցության ուղիները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
732 դիտում
21:53 24-11-2022
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին
1355 դիտում
12:24 21-08-2020
Ռուստամ Բադասյանն ամփոփել է արդարադատության ոլորտում վերջին մեկ տարում իրականացված բարեփոխումները
1211 դիտում
15:54 30-09-2015
Յուրի Խաչատուրովն ընդունել է ԱՄՆ խորհրդատվական խմբին
Այս բաժնից
1045 դիտում
15:49 20-12-2024
Հրաժարվում եմ ծառայողական ավտոմեքենայից՝ օրինակ ծառայելով այլոց. Ախուրյանի ղեկավարը լսել է Փաշինյանը կոչը
1525 դիտում
15:37 20-12-2024
Նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը՝ պահպանելով աշխատավարձերը. կավելանան նոր աշխատատեղեր
1174 դիտում
15:33 20-12-2024
Կացարանում 15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով նիստին հարցաքննվում է ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը. News.am