211652_close_icon
views-count735 դիտում article-date 21:53 24-11-2022

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբին

Նոյեմբերի 21-ից 24-ը «Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» կոնսորցիումի խորհրդատվական խմբի կողմից ՀՀ ՊՆ եւ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների համար Հայաստանում անցկացվել է «Արհեստավարժ սերժանտական համակարգի դերը եւ նշանակությունը ժամանակակից զինված ուժերում» խորագրով սեմինար:

Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարությունից, միջոցառման շրջանակներում արտերկրի գործընկերները ներկայացրել են ժամանակակից զինված ուժերում արհեստավարժ սերժանտական համակարգի առանձնահատկությունները եւ զարգացման միտումները, վերջինիս դերակատարությունը զինված ուժերում եւ ժամանակակից պատերազմավարման գործում:

«Պաշտպանական կրթության զարգացման» հայաստանյան ծրագրի խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Հանդիպման ընթացքում ամփոփվել են անցկացված միջոցառման արդյունքները, նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները:

Նմանատիպ նյութեր