16129 դիտում
09:41 14-03-2020
42 մլն դոլարի անպետք զինատեսակների հետքերով. Հարցաքննվել են ԶՈՒ պաշտոնատար անձինք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ձեռք բերված 42 մլն դոլարի ենթադրյալ անպետք զինատեսակների փաստով հարուցված քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքում մարտի 11-ին Փաշինյանը հայտարարել էր. «Դեպք ունենք, ժողովո՛ւրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա, սրա պատասխանը տա»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ, ահա, ավելի ուշ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով հարցաքննության են հրավիրվել 2016-2017 թվականների ընթացքում Զինված ուժերի պաշտոնատար անձինք, և վերջիններս պնդել են, որ զենքը գնելու ժամանակ տեղյակ չեն եղել, որ այն անպիտան է: Նրանց խոսքով՝ երբ զենքը գնվել է, և փորձել են օգտագործել, այդ ժամանակ հասկացել են, որ հակառակորդի անօդաչու սարքն այն չի կարողանում որսալ, ոչնչացնել:
Նկատենք, որ 2008-2016 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բացառել էր դա, իսկ, ահա, Վիգեն Սարգսյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին և անձնական նամակներին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2455 դիտում
09:49 16-10-2019
Այս տարի ՀՀ է ուղարկվել 34 մլն դոլարի մարդասիրական օգնություն, նախորդ տարի՝ 54 մլն դոլարի․ «Ժողովուրդ»
1054 դիտում
08:25 01-09-2023
Վաչագան Ղազարյանի գործով մեծ թվով անձինք են հարցաքննվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1300 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1030 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
952 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»