211652_close_icon
views-count4642 դիտում article-date 17:47 14-03-2020

Թրամփը «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ տեսահամաժողով կանցկացնի կորոնավիրուսի հարցով

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի անդամ պետությունների ղեկավարների հետ տեսահամաժողով կանցկացնի առաջիկա օրերին՝ կապված նոր տիպի կորոնավիրուսի համավարակի հետ։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ Տան մամուլի քարտուղար Ջադ Դիրրը, փոխանցում է Tass-ը։ Վերջինիս խոսքով՝ մեծ տարածում գտած այդ լուրջ խնդիրը Թրամփը արդեն քննարկել է հեռախոսով Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ։ Սպասվում է, որ հրատապ քննարկումը կանցկացվի երկուշաբթի՝ մարտի 16-ին։ Նշենք, որ 2020 թվականին G7-ը նախագահում է հենց Միացյալ Նահանգները։ COVID-19 հարուցիչը տարածվել է աշխարհի 120 երկրներում, վարակված է ավելի քան 134 հազար մարդ, ավելի քան 5 հազարը մահացել է։ Հայաստանում ներկա պահին հաստատվել է նշված վիրուսով վարակվածության 15 դեպք։

Նմանատիպ նյութեր