211652_close_icon
views-count2003 դիտում article-date 12:19 16-03-2020

Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է դիմումներ կամ բողոքներ հասցեագրել առցանց եղանակով

Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխարգելելու նպատակով տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակելու է աշխատել բնականոն աշխատանքային գրաֆիկով՝ խստորեն հետևելով կորոնավիրուսի կանխարգելման ցուցումներին։ Խնդրում ենք Ձեր իսկ առողջության ապահովության համար Մարդու իրավունքների պաշտպանին բողոք հասցեագրել առցանց եղանակով՝ [email protected] հասցեով կամ փոստով՝ Երևան 0002, Պուշկինի 56ա հասցեով: Ինչպես խորհրդատվության, այնպես էլ դիմումի ընթացքի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար Պաշտպանին կարող եք դիմել նաև բանավոր՝ զանգահարելով 116 անվճար կամ (096) 116-100 թեժ գիծ շուրջօրյա հեռախոսահամարներին։

Նմանատիպ նյութեր