2054 դիտում
19:28 16-03-2020
Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի․ ԱԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցել են ծառայության ընթացքում կորոնավիրուսի կանխարգելիչ միջոցառումների նպատակով իրականացրած աշխատանքների, ՀՀ վարչապետի և արտակարգ իրավիճակների նախարարի հանձնարարականների և դրանից բխող գործողությունների կատարման ընթացքի, ինչպես նաև իրավիճակով պայմանավորված առաջացած հարցերի վերաբերյալ:
Տնօրենին զեկուցվել է Երևանում և մարզերում գործող Արտակարգ իրավիճակների հանձնաժողովների արտահերթ նիստերի անցկացման մասին, որտեղ քննարկվել են ՀՀ վարչապետի հանձնարարականով «Երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակի (COVID-19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան»-ից բխող ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով սահմանված «Համաճարակի դեպքում մարզային (Երևան քաղաքի) մակարդակում գործողությունների պլան–ժամանակացույց»-ի ներդրումն ապահովող կազմակերպչական հարցեր։
Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցել է, որ երկրի մակարդակով կորոնավիրուսային վարակով պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլանի համաձայն՝ 9-րդ կետով, ԱԻՆ ՓԾ կողմից ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապ օգնության ֆելշերային 4 բրիգադ, բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի:
Զեկուցվել է նաև, որ Մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների ու Հայկական ատոմային էլեկտրակայանի հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատի ստորաբաժանումներում ստեղծվել են համապատասխանաբար 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր, ի լրումն արդեն իսկ գործող թվով 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։
Քննարկվել են կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը զեկուցել է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով դասընթացները բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են, և իրենք կրկին էլեկտրոնային եղանակով կշարունակեն ուսուցումը:
Խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է 911 ծառայության հերթապահ բժշկական և հոգեբանական աջակցության 24–ժամյա ծառայության անձնակազմի հետ շարունակել իրականացնել կրկնակի հրահանգավորում՝ վարքականոնների իմացության և իրազեկման նպատակով օգտագործել առողջապահության նախարարության հրահանգները՝ որպեսզի առավել արդյունավետ ու օպերատիվ իրականացվեն բնակչության հետ տարվող աշխատանքները:
Հանձնարարվել է բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումներում խիստ վերահսկողություն սահմանել անձնակազմի առողջական վիճակի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման ուղղությամբ՝ արձագանքման խմբերի մարտունակության ապահովման նպատակով:
Վ. Գաբրիելյանը նշել է, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն, չեղարկվում են բոլոր արտերկրյա գործուղումներն ու միջոցառումները, իսկ երկիր ներսում իրականացնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Խորհրդակցության ընթացքում Վ. Գաբրիելյանն անդրադարձել է նաև Փրկարար ծառայության գործունեության հետ առնչվող մի շարք այլ հարցերի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
11:27 10-02-2023
Կոսովոյում հայկական խաղաղապահ ստորաբաժանումը բերվել է բարձր մարտական պատրաստվածության վիճակի
1917 դիտում
14:56 12-03-2014
Ուկրաինայի բանակը մարտական լրիվ պատրաստվածության է բերվել
Այս բաժնից
727 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2080 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
727 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար