15298 դիտում
19:42 16-03-2020
Արդեն գծվել է արտադրամասում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը. վարչապետ
Երևանի արտադրամասերից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակն արդեն գծվել և տեղորոշվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս պահի դրությամբ ընդհանուր վիճակը կարելի է համարել կառավարելի, ամենամեծ ռիսկը կապված է Երևանի արտադրամասերից մեկում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Կարծես թե, կարողացել ենք գծել, տեղորոշել այդ անձի շփման շրջանակը։ Նմանատիպ դեպքերում չենք կարող ամբողջովին վստահ լինել, այդ իսկ պատճառով հայտարարեցինք արտակարգ դրություն»,- նշեց Փաշինյանը։
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել: Հայաստանի Հանրապետությունում մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16-ի 18։30-ից մինչև ապրիլի 14-ը 09։00-ը, հայտարարվել է արտակարգ դրություն։
Նմանատիպ նյութեր
4597 դիտում
22:10 29-05-2020
Կորոնավիրուսով վարակված կամ վարակված լինելու մեջ կասկածվող կանայք կարող են շարունակել կրծքով կերակրումը. ՅՈՒՆԻՍԵՖ
12304 դիտում
19:20 06-10-2020
Այն սահմանները, որոնք գծվել են արյունով չեն կարող զիջվել. աշխարհ, բացիր աչքերդ. Թագուհի Թովմասյան
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար