211652_close_icon
views-count22483 դիտում article-date 15:41 14-03-2020

Այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ Էջմիածնի՝ կորոնավիրուսով վարակված բնակչի հետ շփված և մեկուսացված համաճարակաբանական խմբից նոր դրական դեպքեր լինեն: Այս մասին նախարարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում: Անդրադառնալով մեկուսացման պայմաններին՝ նշեց, թե մեկուսացվող անձինք պետք է պարտադիր սերտ շփված լինեն արդեն հաստատված կորոնավիրուս ունեցող ունեցող անձի հետ: «Գրեթե բոլոր շփվածներին հայտնաբերել ենք, աշխատանքները շարունակվում են: Պացիենտներից 14-ն իրենց լավ են զգում, մեկի մոտ կա թոքաբորբ»,-նշեց նա: Նախարարը հավելեց, որ այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր