4160 դիտում
09:37 17-03-2020
Համաշխարհային տնտեսությունը ցնցվում է կորոնավիրուսի համաճարակից․ «Ամերիկայի ձայն»
Կորոնավիրուսի համաճարակը բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության վրա: Ամենուրեք գրանցվում է տնտեսական ցուցանիշների անկում։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5331850.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
ԱՄՆ-ում երկուշաբթի օրը գրանցվել է շուկաների 7 տոկոսանոց անկում: Չնայած ԱՄՆ կենտրոնական բանկի ջանքերին՝ կորոնավիրուսի արդյուքում տնտեսությունը շարունակում է անկում գրանցել: ԱՄՆ Կենտրոնական բանկը ջանքեր է գործադրում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Բանկը կտրուկ նվազեցրել է տոկոսադրույքը՝ այն հասցնելով գրեթե զրոյի: Հայտնի է դարձել 500 միլիարդ դոլարի ներհոսքի մասին, որը պետք է օգնի կայունացնելու ֆինանսական վիճակը երկրում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ողջունել է Կենտրոնական բանկի որոշումը տոկոսադրույքերի նվազեցման մասին: Հիշեցնենք, որ նախագահը մշտապես եղել է այս քայլի կողմնակիցը:
Սակայն Կոնետրոնական Բանկի այս միջոցառումները դեռևս չեն օգնում կայունացնելու համաճարակի արդյունքում վնասված տնտեսությունը: Տնտեսական ակտիվությունը ԱՄՆ-ում գնալով ավելի ու ավելի է նվազում՝ կապված երկրում համաճարակի վտանգի ու այս առումով դաշնային ու տեղական իշխանությունների ձեռնարկած արգելափակման քայլերի հետ: Մասնավորապես, շատ նահանգներում ժամանակավորապես փակվում են բիզնեսները, որոնք կապված են հանրային կյանքի ակտիվության հետ: Ահռելի վնասներ են կրում բազմաթիվ ոլորտներ, հատկապես ավիացիան, զբոսաշրջությունը և տրանսպորտը:
Ամերիկյան մամուլում շրջանառվում են լուրեր ամերիկյան ֆոնդային բորսաների փակման մասին: Ըստ մասնագետների, շուկաները չպետք է փակվեն, այլ շարունակեն գործել: Ըստ Նյու Յորքի ֆոնդային բորսայի նախագահ Սթեյսի Քանինգղամի, փակման որոշումը կլինի սխալ: Նախկինում ամերիկյան բորսաները մի քանի անգամ արձանագրել են փակման դեպքեր, մասնավորապես 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության և 2012 թվականի հոկտեմբերին Սենդի փոթորկի ժամանակ: Բացի այդ, ֆոնդային բորսաները չեն գործել չորս ամիս Առաջին աշխարհամարտի օրերին: Ըստ փորձագետների, սա վերջին տաս տարիների ամերիկյան ֆինանսական համակարգի ամենամեծ փորձությունն է:
Կորոնավիրուսի արդյուքում մտահոգիչ իրավիճակ է նաև աշխրահի այլ երկրների տնտեսություններում: Երկուշաբթի Նոր Զելանդիայի Կենտրոնական բանկը տոկոսադրույքները կրճատեց մինչև 0.25 տոկոս, իսկ Ավստրալիայի պահուստային բանկը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրեց երկրի ֆինանսական համակարգին: Հարավային Կորեան և Քուվեյթը կրճատել են դրույքաչափերը, իսկ Ռուսաստանն ու Գերմանիան ստեղծում են խոշոր հակաճգնաժամային հիմնադրամներ:
Եվրոպական Stoxx600 բորսայի ցուցանիշը երկուշաբթի օրը գրանցեց ավելի քան 5 տոկոսանոց անկում: Հատկապես կորուստներ են գրանցում զբոսաշրջության և ավիացիաի ոլորտի տնտեսավարողները: Եվրոպական զբոսաշրջության ու հանգստի ոլորտի ցուցանիշը կրկնակի կրճատում է գրանցել: Անկում են գրանցել նաև նավթի գները, որոնք հասել են միջինը 30 դոլար բարելի դիմաց: Ներդրողները մտահոգված են աշխարհում էներգակիրների պահանջարկի անկման առնչությամբ:
Երկուշաբթի օրը Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Վան դեր Լեյենը առաջարկել է 30-օրանոց արգելք սահմանել շենգենյան գոտի մուտք գործելու համար: Այս քննարկումներն ու եվրոպական կառավարություննների ձեռնարկած արգելափակման քայլերը, ինչպես նաև ԱՄՆ Կենտրոնական բանկի տոկոսադրույքերի կտրուկ նվազեցումը ևս բացասաբար են ազդել եվրոպական շուկաների վրա:
Հայաստանը ևս անմաս չէ գլոբալ տնտեսական անկումից: Այստեղ իրավիճակը ևս լարված է կորոնավիրուսի տարածման պատճառով: Ուղևորափոխադրումների համար փակվել են երկրի սահմանները: Հայաստանի ֆինանսկան շուկայում գրանցվել են տատանումներ, սակայն երկրի Կենտրոնական բանկը վստահեցնում է՝ տարադրամի տատանումները որևէ լուրջ ազդեցություն չեն թողել Հայաստանի ֆինանսական համակարգի վրա: Հայաստանում բանկային համակարգի հետ կապված որևէ խնդիր չկա: Այն կշարունակի մնալ իրացվելի ։
Այսօրվանից կառավարույունը արտակարգ դրություն է հայտարարել երկրում մեկ ամսով: Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել որոշակի դժվարություններ տնտեսական կյանքում, սակայն նշել է, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով: Ըստ վարչապետի, 2019 թվականի արդյունքներով Հայաստանի արտարժութային ռեզերվները գտնվում են պատմականորեն ռեկորդային բարձր մակարդակի վրա՝ կազմելով ավելի քան 2,8 մլրդ դոլար:
Նմանատիպ նյութեր
2721 դիտում
12:38 02-06-2017
Փարիզյան համաձայնագիրն անդամալույծ է անում Միացյալ Նահանգների տնտեսությունը․ Թրամփ․ «Ամերիկայի ձայն»
1407 դիտում
09:25 19-05-2022
Ռուսաստանի տնտեսությունը, պատժամիջոցները և Ֆինանսական մեկուսացումը․ «Ամերիկայի ձայն»
1348 դիտում
09:47 28-02-2023
Մոլդովայի տնտեսությունը թանկ է վճարում Ուկրաինայի օգտին դիրքավորվելու համար․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1405 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2014 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»