2789 դիտում
16:03 17-03-2020
Ռուստամ Բադասյանը ՀԿԱԾ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին:
Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հանդիպմանը մասնակցել է նաև Գլխավոր հարկադիր կատարողի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բեգինյանը:
Նախարարը շնորհավորել է Սերգեյ Մեղրյանին նշանակման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն՝ պատասխանատու և բարեփոխումների գործընթացում գտնվող Ծառայությունում:
Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել նաև Դավիթ Բեգինյանին՝ կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեությունում:
Նախարարն ընդգծել է, որ Ծառայությունից սպասելիքները մեծ են և սեղմ ժամկետներում համակարգում տեսանելի բարեփոխումներ իրականացնելու հանձնարարական է տվել:
Նմանատիպ նյութեր
4951 դիտում
18:40 30-04-2016
Վարչապետը Հարկադիր կատարման ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր հարկադիր կատարողին
4196 դիտում
20:34 26-01-2023
Արդարադատության նախարարն աշխատակազմին է ներկայացրել գլխավոր հարկադիր կատարողին
983 դիտում
16:44 27-04-2020
Ռուստամ Բադասյանն ԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին