211652_close_icon
views-count8207 դիտում article-date 20:43 17-03-2020

Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ ՊՆ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը

Հայաստանի Հանրապետությունում համաճարակային իրավիճակով պայմանավորված ՀՀ պաշտպանության նախարարությունում այսուհետ դադարեցվում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը, տեղեկացնում է ՊՆ մամուլ ծառայությունը: «Խնդրում ենք Ձեր դիմումները, գրությունները և առաջարկություններն ուղարկել էլետրոնային տարբերակով հետևյալ է/փ հասցեներին. [email protected] [email protected] Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին, ժամը 09:00-ից 18:00-ն, զանգահարել ՀՀ ՊՆ թեժ գիծ` 1-28 կամ (+37412) 21-00-00 հեռախոսահամարներով: Քաղաքացիների դիմումների և առաջարկությունների հետ կապված` զանգահարել (+37410) 29-43-95 հեռախոսահամարով Հասարակական կամ այլ կազմակերպություններին՝ զանգահարել (+37410) 29-44-39 հեռախոսահամարով»,- ասվում է ՊՆ հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր