2970 դիտում
20:26 23-03-2020
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը մարտի 24-ից դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 994։
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները, լիազորագիրը:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին:
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի [url=https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=6821&fbclid=IwAR1CfF-Vr3eFo8DE1x6XB4iTo_sIe9HLa8vl2IhkIw-VEKh1b3PW5BYbfQ8]ձևերը[/url].
1.Լիազորագիր
2.Դիմում՝ հաշվեհամարով
3.Դիմում՝ տարանցիկ հաշվեհամարով
[b]
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
4701 դիտում
14:27 24-03-2020
Առողջապահության նախարարությունը դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների եւ գրությունների ընդունումը
Այս բաժնից
544 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
955 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան