71240 դիտում
12:45 18-03-2020
Կոտայքի մարզում քաղաքացին ծեծի է ենթարկվել «Գինաց» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ազգականների կողմից, քանի որ հորդորել է, որ ռեստորանը չխախտի կառավարության ընդունած արտակարգ դրության պայմանները
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երեկ՝ մարտի 17-ին, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Չարենցավանում՝ «Գինաց» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ ազգականները ծեծի են ենթարկել մի բնակչի՝ ֆեյսբուքյան գրառման պատճառով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20;50-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները քաղաքացուն անհիմն ծեծելու կասկածանքով ոստիկանության Չարենցավանի բաժին են բերման ենթարկել Չարենցավան քաղաքի 4-րդ թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Աբրահամյանին և Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի բնակիչ՝ 38-ամյա Մամիկոն Մամիկոնյանին։
Փաստի աթիվ ոստիկանության Չարենցավանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, տուժած քաղաքացուն տրվել է դատաբժշկի ուղեգիր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Աբրահամյանը Չարենցավանի համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Մաքուր Չարենցավան» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Վաչիկ Աբրահամյանի թոռն է, իսկ ծեծողներից մեկն էլ Չարենցավանի ավագ դպրոցի ՆԶՊ-ի դասատուի տղան է։
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ծեծի պատճառը եղել է այն, որ քաղաքացին,,կատարելով իր քաղացիական պարտքը, հորդորել է, որպեսզի նշված ռեստորանային համալիրի տնօրինությունը պահպանի ՀՀ կառավարության կողմից հաստաված արտակարգ դրության պայմանները, այն է՝ հավաքները 20 հոգուց ավելի չկատարեն, մինչդեռ նշված ռեստորանային համալիրում կազմակերպվել է 50-ից ավելի անձանց հավաք և, բնականաբար, քաղաքացին, անհանգստանալով թե իր, թե մարդկանց առողջության համար, զերծ մնալով վիրուսի տարածումից, հորդորել է, որպեսզի պահպանեն անվտանգության կանոնները, մինչդեռ ռեստորանային համալիրի սեփականատերերը, խախտելով արտակարգ դրության մասին կառավարության որոշումը, մի բան էլ փորձել են հաշվեհարդար տեսնել քաղաքացու նկատմամբ։
Մնում է՝ իրավապահ մարմիններն օբյեկտիվ քննություն կատարեն, որպեսզի արտակարգ դրության մասին պահանջները ոչ մեկի կողմից չխախտվի։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/18/1150074/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է ահազանգել Չարենցավան քաղաքի բնակիչ Տ. Ծ-ն ու հայտնել, որ այսօր ֆեյսբուքյան սոցցանցի իր էջում հայտնել է, որ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանում տոնական խնջույք է իրականացվում, ու բնակիչներին կոչ է արել չմասնակցել խնջույքներին, որից հետո ռեստորանի տերերը կապ են հաստատել իր հետ, հանդիպել ու ծեծի ենթարկել իրեն:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացին ասել էր. «Գրառումիցս հետո 2 հոգի զանգում գրում էին, որ խոսալու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմել էր՝ քաղաքացին, նշելով, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: