14229 դիտում
16:21 20-03-2020
Հանրահայտ Շավարշ Կարապետյանը նշանակվել է Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական
Հայ մարզիկ Շավարշ Կարապետյանը, ով 1976 թվականին լճում խորտակված տրոլեյբուսից փրկել էր ավելի քան 20 մարդու, նշանակվել է Բաշկիրիայի ղեկավարի խորհրդական, այդ մասին հայտնում է Interfax-ը:
«Հասարակական հիմունքներով Բաշկորտոստանի ղեկավարի խորհրդական է նշանակվել Շավարշ Կարապետյանը: Նրա խնդիրն է տարածաշրջանում ֆիզկուլտուրայի եւ սպորտի զարգացումը»,- հայտնել է տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:
Ծառայությունից հստակեցրել են, որ Շ. Կարապետյանը բնակվելու է հանրապետությունում: «Ինչպես մեզ հայտնի է, նա նախատեսում է առաջիկա օրերին տեղափոխվել Բաշկորտոստան»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Շավարշ Կարապետյանը ծնվել է 1953 թվականի մայիսի 19-ին Կիրովականում (Հայկական ԽՍՀ): 1976 թվականի սեպտեմբերի 16-ին նա փրկել է տրոլեյբուսի ավելի քան 20 ուղեւորի, որը 25 մետրանոց ամբարտակից Երեւանյան լիճն էր ընկել: Շավարշ Կարապետյանը 50 մ ջրասուզալողի, 100, 400 եւ 800 մետր ակվալանգով լողի Եվրոպայի 13-ակի չեմպիոն է, 14-ակի աշխարհի ռեկորդակիր: Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով, Արիության մեդալով, «Խեղդվողների փրկության» մեդալով:
Նմանատիպ նյութեր
1267 դիտում
15:23 03-11-2022
Հայաստանից Բաշկորտոստան արտահանումն աճել է 40 անգամ. Բաշկորտոստանի գործարարները Երևանում են
571 դիտում
15:32 31-07-2023
Հայաստանի և Բաշկորտոստանի միջև ընդլայնվում է գիտակրթական համագործակցությունը
Այս բաժնից
1297 դիտում
20:07 04-02-2025
Հայտնի է՝ ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
1189 դիտում
19:20 04-02-2025
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն այցելել է Ուկրաինա
784 դիտում
18:48 04-02-2025
Թուրքիան ու Կատարը ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ են ստորագրել