6683 դիտում
23:46 20-03-2020
Եթե մարդը միայնակ է բնակվում և ցուցում կա մեկուսանալու, ո՞վ է հաց առնելու իր համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու, ու տանի տա. Մարուքյան
[url=https://www.pastinfo.am/hy/news/2020/03/20/%D4%B5%D5%A9%D5%A5-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%A8-%D5%B4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A1%D5%AF-%D5%A7-%D5%A2%D5%B6%D5%A1%D5%AF%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D6%81%D5%B8%D6%82%D6%81%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1-%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D5%9E%D5%BE-%D5%A7-%D5%B0%D5%A1%D6%81-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%AB%D6%80-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%9E%D6%81-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B8%D6%82-%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BF%D5%A1-%D5%84%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D6%84%D5%B5%D5%A1%D5%B6/965475?fbclid=IwAR1qApVZkqkP8UYNjNI2P3xAbLvjPhnaD9ajkvFaagp8O8wE3iTtlbzI9vk]«Փաստինֆո»[/url]-ն գրում է. Այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ արտահերթ նիտի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթը սկսեց լուրով, որ Դերասան Իդրիդ Էլբանը չի բացառել, որ կորոնավիրուսով է վարակվել Կանադայի առաջին տիկնոջից։ Նա նշեց, որ այս լուրը պարետատան պահանջով հանվել է հայկական մամուլից։
«Երբ ես հարց եմ տալիս, ասում եմ իրավական որոշակիության հարց կա և այն մեր երկրում կորոնավիրուսի տարածման տվյալների, սխալների կամ կեղծիքի հետ կապ չունի, բայց պարետատունը նման ձևով է մեկնաբանում ու այդ լուրերը հանել տալիս: Վարչապետն այս ամբիոնից ասում է, որ որոշումը որևէ քննադատության չի վերաբերում, վերաբերվելու է միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկություններին»,- ասաց Մարուքյանը։
Նա շեշտեց, որ ԱԺ-ն մինչև 5 տարի ազատազրկաման սանկցիայով օրենք է ընդունում և չի կարող բազմաթիվ հարցերի տեղ թողնել։
«Կարող եմ մի քանի հարց էլ ես ավելացնել։ Իսկ եթե մարդը միայնակ է բնակվում և ցուցում կա մեկուսանալու, ո՞վ է հաց առնելու նրա համար, ոստիկանությունը հա՞ց է առնելու, բերի տա, որ չբռնեն այդ մարդուն։ Բազմակի հարցեր կան, որ որոշակիություն չունեն։ Ի՞չ է նշանակում զանգվածային հիվանդացնել։ Քանի՞ հոգու մասին է խոսքը»,-ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով, որևէ կերպ այս ռեժիմը չպետք է «մահակ» դառնա մամուլից տարատեսակ նյութեր հեռացնելու համար․ «Այն պետք է վերաբերի միայն կորոնավիրուսի հետ կապված կեղծ տեղեկատվությանը, ինչն, ըստ էության, չենք էլ նկատել։ Այսինքն` կա պաշտոնական տեղեկատվություն, բոլորը դրանով են կիսվում ու տարածում այն»։
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
11:10 06-04-2014
Իդեալական վայրեր` մեկուսանալու համար. ֆոտոշարք
1724 դիտում
10:11 14-02-2014
Աշոտ Սուքիասյանի որդին՝ Էդգար Սուքիասյանն աճուրդի հանված առանձնատանը բնակվում է միայնակ․ Ժողովուրդ
11137 դիտում
22:36 14-04-2017
«Հաց բերող, որ ասում ենք, շատ հաց բերողներ ունենք». Արշակ Զաքարյան. Aravot.am
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
574 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին