211652_close_icon
views-count11215 դիտում article-date 16:08 22-03-2020

Հանրագումարով հաստատված կորոնավիրուսի 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հայտնել, որ երկրում հաստատված կորոնավիրուսի դեպքերի գերակշիռ մասը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ․ «Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ։ Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Մնացած 6 պացիենտի սերտ կոնտակավորները ևս պարզված են»:

Նմանատիպ նյութեր