16302 դիտում
17:04 22-03-2020
190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ը ունի ինտենսիվ թերապիայի կարիք. Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի միջոցով հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Այս պահին 190 պացիենտներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից վեցը ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունեն հարակից ուղեկցող հիվանդություններ։
Նրանք գտնվում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերակենդանացման բաժնի հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում, թթվածին, սակայն նրանց թոքերի արհեստական շնչառություն չի արվում: 6 քաղաքացիների վիճակը ծանր չէ, գնահատվում է կայուն, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչը արվում է։
Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն՝ ջերմիջեցնողներ»,- ասաց նա`նշելով, որ կորոնավիրուսով վարակվածների վիճակը վատթարանում է այն ժամանակ, երբ ուղեկցող հիվանդություններ են լինում։
Նախարարը նաեւ հավելեց, որ մի քանի օրից կլրանա բազմաթիվ քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը, եւ իրենք թեստեր կանեն ու առողջություն մաղթելով՝ դուրս կգրեն նրանց:
[url=https://shamshyan.com/hy/article/2020/03/22/1150454/]Ավելի վաղ [/url]հայտնել էինք, որ Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 դեպք է գրանցվել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16492 դիտում
09:24 26-03-2020
Վարակվածներից 36-ի մոտ առկա է թոքաբորբ. երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Արսեն Թորոսյան
35143 դիտում
16:11 31-03-2020
Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»