6521 դիտում
22:29 22-03-2020
Կարեն Քոչարյան. Հանեք ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի սահմանափակումները. 21-րդ դարում դա անիմաստ է
Հեռուստահաղորդավար, PR մասնագետ Կարեն Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի իշխանություններ: Մոտ մեկ շաբաթ չեմ գրել արտակարգ ռեժիմի սահմանափակումների մասին:
Պարզապես լուռ հետևում էի: Ուզում եմ ընկերական խորհուրդ տալ: Հանեք ԶԼՄ-ների և սոցցանցերի օգտատերերի սահմանափակումները: 21-րդ դարում դա անիմաստ է:
Կամ պետք է Հյուսիսային Կորեայի նման փակենք ամեն ինչ, կամ ինտերնետի դարում օպերատիվ կառավարել տեղեկատվական հոսքերը: Երրորդ տարբերակ չկա:
Իհարկե ես երբեք ֆեյք չեմ ունեցել, բայց հասկանում եք չէ, որ VPN-ի միջոցով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է որպես, օրինակ, ֆեյսբուք օգտատեր գրանցվել ցանկացած երկրում և գրել ինչ ուզում է: Էլ չեմ խոսում Tor բրաուզերի մասին:
Դրա փոխարեն խստիվ արգելեք բոլոր սրճարանների, ռեստորանների և այլ սննդի և զվարճանքի կետերի աշխատանքը: Հավաստիացնում եմ ձեզ, որ լրատվական դաշտի և բլոգոսֆերայի ճնշող մեծամասնությունը կօգնի հնարավորինս առողջ և լավատեսական մթնոլորտ ապահովելու համար: Երբեք ուշ չէ սխալն ուղղել:
Առողջ եղեք: Ամեն ինչ լավ է լինելու»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4258 դիտում
10:33 23-03-2020
Հնարավոր է` շատ կարճ ժամանակում ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակումները հանվեն. Տիգրան Ավինյան
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»