1557 դիտում
13:48 24-03-2020
Քննարկվել է համայնքներին կապիտալ ծրագրերը համաֆինանսավորելու հնարավորություն տվող նախագիծը
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:
«[url=https://armenpress.am/arm/news/1009777.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Նախագծով հնարավորություն է տրվում համայնքներին իրենց ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրեր կամ կապիտալ ակտիվի ձեռքբերում՝ պայմանով, որ դրա արդյունքում ձևավորվող, փոփոխության ենթարկվող և ձեռք բերվող կապիտալ ակտիվները սեփականության իրավունքով հաշվառվեն համայնքի հաշվեկշռում: Համայնքները գործող կարգավորմամբ ներկայում էլ կապիտալ ծախսեր անում են, սակայն առանց համաֆինանսավորման: Ֆոնդային բյուջեից ներկայում կարելի է անել կապիտալ ծախսեր, կապիտալ ակտիվներ ձեռք բերել՝ միայն եթե դա մեկ ծրագրի շրջանակում է: Նախագծով հնարավորություն է տրվում, որ ծրագրերը համաֆինանսավորվեն:
Օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է փետրվարի 13-ի խորհրդարանի նիստում՝ 114 կողմ ձայներով:
Նմանատիպ նյութեր
1737 դիտում
13:37 12-02-2020
ԱԺ-ն քննարկեց կապիտալ ծրագրերում համայնքներին համաֆինանսավորում անելու հնարավորություն տվող նախագիծ
1272 դիտում
16:42 19-04-2021
ԱԺ-ն ընդունել է Մաքսային հսկողության շրջանակում ծառայողական շներ կիրառելու հնարավորություն տվող նախագիծը
4949 դիտում
19:17 25-11-2016
Ռուսաստանը համաֆինանսավորելու է «Ռեշտ-Աստարա» երկաթուղու շինարարությունը
Այս բաժնից
442 դիտում
14:28 22-01-2025
Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
931 դիտում
14:17 22-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
529 դիտում
13:59 22-01-2025
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը