Ռուսաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 658-ի
Ռուսաստանի Դաշնությունում Covid-19 վիրուսով վարակվածների թիվը վերջին օրերի ավելացել է 163-ով։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի հայտարարությանը։
Վերջինիս խոսքով՝ հիվանդությունից ապաքինվել է 29 մարդ։
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 112 հազար մարդ։