211652_close_icon
views-count5070 դիտում article-date 21:04 25-03-2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ սահմանված պահանջները չկատարելը առաջացնելու է պատասխանատվություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում է խստագույնս սահմանափակել բնակարաններից դուրս գալը. բնակարաններից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Իսկ անձնական տրանսպորտային միջոցներով թույլատրվում է առավելագույնը երկու անձանց (ներառյալ` վարորդը) տեղափոխումը։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ։ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները հանրապետության ողջ տարածքում իրականացնում և իրականացնելու են ստուգումներ։ Սահմանված պահանջները չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր