28978 դիտում
19:36 25-03-2020
«Ձե՞ռ եք առնում. գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա». Փաշինյանը բարկացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
[url=https://news.am/arm/news/568343.html?fbclid=IwAR3_CbHjxx1nL1X7DDEe3Ahc3lBH0OS7v4L4gjx6rfy2FF9r-34STBgs-p8]News.am-[/url]ը գրում է.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ դեմ է վարկային արձակուրդի գաղափարին:
«Եթե մարդը խրոնիկ անպարտաճանաչ գործընկեր է, խրոնիկ իր պարտականությունները չի կատարում, մենք էլ մի հատ արձակուրդ ենք տալիս, ու ասում են՝ լավ, մի 2 ամիս էլ մի կատարի՞: Կամ այսօր բնականոն աշխատող մարդկանց, որոնք բիզնես են անում, ասենք, դիմակ կամ ալկոգել են վաճառում, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Երրորդ, բարեհաջող առևտուր իրականացնողներին, ում շահույթներն այս իրավիճակում աճել են, ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Իսկ ինչ վերաբերում է այն մարդկանց, որոնք խնդիրներ ունեն, ապա նրանց համար աջակցության 5 փաթեթ ենք պատրաստել, ու էլի կլինեն»,-ասաց Փաշինյանը:
«Եթե մեկը ֆինանսական պարտականություն ունենա ձեր նկատմամբ ու առաջարկի չկատարել այն, մինչդեռ դուք էլ ուրիշի նկատմամբ ունեք ֆինանսական պարտավորություն, այդ ուրիշն էլ ունի ֆինանսական պարտավորություն, ի՞նչ կլինի: Հեշտ եք ասում՝ եկեք ազատենք հարկերից, վարկերից, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Լո՞ւրջ եք ասում: Կներեք, բայց ըտենց ասելով չէ, խոսքի արժեքին պետք է հետևել:
Ես առաջարկում եմ օրենսդրական նախաձեռնություն անել ու ՀՀ բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել անխտիր, առաջին հերթին քաղաքական գործիչների ունեցվածքը բռնագրավելու արդյունքում»,-զայրացած ասաց Փաշինյանը, հայտարարելով, եթե խորհրդարանն ընդունի նման օրենք, ինքը կպաշտպանի. «10 հազար չէ, 50 հազար՝ կաժդեմու: Նստում ասում եք՝ հարկերը թողեք, վարկերը թողեք, սա արեք, նա արեք: Ձե՞ռ եք առնում: Տպավորություն է, որ դուք բաժանող եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացեք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց վաբշե, հերիք ա»,-ասաց Փաշինյանը՝ դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին, ով բարձրացրել էր վարկային արձակուրդ տրամադրելու հարցը:
Տիգրան Ուրիխանյանը արձագանքեց, որ ինքն առաջարկում է ոչ թե բոլորին վարկային արձակուրդ տալ, այլ գտնել այն անձանց, որոնք դրա կարիքն ունեն. «Ես ասում եմ՝ եկեք որոնենք տարբերակներ, եւ խնդրում մի որակեք ինձ նման ձեւակերպումներով»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»