5204 դիտում
19:46 25-03-2020
Ստալինը զենքի ուժով էր կոլխոզ ստեղծել, մենք ֆինանսավորում ենք՝ կամավոր ստեղծեք․ Փաշինյանը կոչ արեց վերջ տալ «լացուկոծին». ՏԵՍԱՆՅՈՒԹ. News.am
[url=https://news.am/arm/news/568337.html?fbclid=IwAR1dUSTXOxseFzsQ7Nem5UlL9G3KJ8BSZCrlgbB72ELtVheyHnPRSLcywMQ]News.am-[/url]ը գրում է.
Պարենային անվտանգության ինչ պլանավորում ունենք, ինչ քայլեր են արվում, որ աշնան ունենանք այն բերքի տեսակներն ու քանակները, որ ակնկալում ենք ունենալ: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետին հարց տվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք մտադիր են գյուղատնտեսության կառուցվածքի մեջ անել էական փոփոխություններ. «Դրա համար մենք զրոյացնում ենք գյուղոլորտի բոլոր վարկերը, եւ ըստ էության, կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղվարկեր այն ֆերմերներին, որոնք ունեն վարկային պոզիտիվ պատմություններ»,-ասաց Փաշինյանը, իսկ «սեւ ցուցակներում» գտնվողներին էլ առաջարկեց միանալ, ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ եւ այդ պարագայում կկարողանան վարկեր վերցնել:
«Այդ դեպքում, պետության համաֆինանսավորումը կարող է հասնել ընդհուպ մինչեւ 70 տոկոսի: Քանի որ կա կարծիք, որ այս տարի արտագնա աշխատանքի մեկնելու մեծ հնարավորություններ չեն լինի, մեր կանխավարկածն այն է, որ այդ մարդիկ ներգրավվեն գյուղոլորտում եւ ապահովեն նաեւ պարենային անվտանգության հարցը»:
Սերգեյ Բագրատյանի հայտարարությանը, թե մարդիկ արդեն ծառատունկ են սկսել, իսկ պետությունը դեռ ջուր չի տալիս նրան, վարչապետն արձագանքեց. «Պարոն Բագրատյան, լավ էլի, տենց բաներ մի ասեք: Այս տարի արդեն մարտ ամսին ոռոգման ջուր է մատակարարվել գյուղացիներին: Որ պահին լինի պահանջարկ, էլի կմատակարարվի:
Ես բազմիցս լսել եմ ջղայնացած խոսակցություն այն մասին, թե «ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին»: Մենք ասում ենք՝ Ստալինը զենքի ուժով է դրանք ստեղծել, մենք հնարավորություն ենք տալիս, դուք էլ, որ նոստալգիայի մեջ եք, գնացեք, վերստեղծեք»:
Վարչապետը նշեց, որ կոչը շարունակում է մնալ. «Գյուղատնտեսության ամենամեծ խնդիրն այն է, որ այդ գյուղատնտեսությունն արդյունավետ չէ: Մենք 11 դրամով ջուր ենք վաճառում, բայց այդ ջրի արժեքը կրկնակի, եռակի, քառակի ավել է, գյուղացին պոմիդոր է ցանում ոչ նորմատիվային հողերի վրա, ջրում է հինգ անգամ առանց ջրաչափման, և ստացվում է, որ պոմիդորի աճեցումը սուբսիդավորվում է: Կոպիտ ասած՝ մենք 1 միլիոն դրամի ջուր ենք ծախսում, որպեսզի 200 հազար դրամի պոմիդոր ստանա գյուղացին:
Հարց՝ կարո՞ղ է ավելի ճիշտ է այդ գումարը տալ: Փոխարենը ուրիշ տեղեր մարդիկ ասում են՝ մեզ տվեք խորանարդ մետրը 100 դրամով, բայց սահմանափակումներ մի դրեք, տվեք՝ ինչքան ուզում ենք: Ես առաջարկում եմ գյուղատնտեսության ոլորտի լացուկոծի քաղաքականությունը փոխակերպել իրավիճակը հասկանալու, ռազմավարական քայլերով առաջ գնալու քաղաքականության»,- ասաց Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
20:16 31-12-2022
«Ասում էր՝ մենք դրանց պետք է վերացնենք, մինչև վերջ կռվեց». Վահագնը կամավոր էր պատերազմ գնացել․ NEWS.am
Այս բաժնից
679 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2008 դիտում
09:34 22-12-2024
Երևանում և մարզերի առանձին շրջաններում թույլ ձյուն կտեղա
913 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց