Մոսկվայում մեկ օրում կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել
ՌԴ Մոսկվայի օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ մեկ օրում կորոնավիրուսով 14 հիվանդ է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ պացիենտները 52-80 տարեկան էին: Նրանց մոտ ախտորոշվել է թոքաբորբ և մեծ մասի մոտ առկա են
եղել ուղեկցվող այլ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարյաին դիաբետ:
.
Նշենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը կազմում է 13 584: