2077 դիտում
16:18 26-03-2020
Իտալիայից մեր հայրենակիցների վերադարձը կամավոր է եղել. Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի հարցազրույցը «Հեռանկար» հաղորդաշարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[b]Հարց[/b]․ Դիվանագետները, և, մասնավորապես Դուք, դիվանագիտական ծառայությունները, արդյո՞ք աշխատում եք ամբողջ ծանրաբեռնվածությամբ։
[b]Կարեն Նազարյան[/b]։ Անշուշտ։ Աշխատանքն ընթանում է սովորականի համաձայն։ Երկու դեսպանություններում էլ գործում են թեժ գծեր։ Կապը մշտական է մեր քաղաքացիների հետ։ Որոշ դեպքերում անցնում ենք, այսպես ասած, հեռավար աշխատանքի, բայց և՛ դեսպանությունների, և՛ Երևանի միջև կապն անխափան է։
[b]Հարց[/b]․ Ըստ Ձեզ, քանի՞ ՀՀ քաղաքացի հիմա կա Իտալիայում։
[b]Կարեն Նազարյան[/b]. Նախ ասեմ, որ Հռոմում տեղակայված մեր զույգ դեսպանությունները մշտապես կապի մեջ են մեր հայրենակիցների հետ։ Արդեն տևական ժամանակ է, որ գործող թեժ գծերի միջոցով մեզ հասանելի են նրանց տվյալները, ժամանակավոր բնակության վայրերը։ Ունենք ուսանողներ, որոնք տեղակայված են Իտալիայի հյուսիսային շրջաններում, մենք նրանց հետ կապի մեջ ենք։ Ի դեպ, ասեմ, որ երիտասարդներից մեկը, իր փոխանցմամբ, արդեն իսկ ստացել է անհրաժեշտ բուժում և ամբողջական կազդուրման փուլն արդեն անցել է, մարտի 29-ին նախատեսվում է նրա վերադարձը հայրենիք։ Մեկ այլ օրինակ. ստացել ենք տեղեկատվություն ՀՀ քաղաքացուց, ով նավով երեկ ժամանել է Հռոմ։ Նավի վրա կան վարակվածներ, որի հետևանքով մեր քաղաքացին մյուս ուղևորների հետ մեկտեղ կենթարկվի բժկական զննման և այդ գործընթացից անմիջապես հետո մենք կշարունակենք մեր քաղաքացու՝ դեպի տուն վերադարձի հարցում մեր խորհրդատվությունները և աշխատանքը։ Առհասարակ նշեմ, որ գուցե մինչև 70 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք ունեն նաև կացության թույլտվություն և այս պահին բնակվում են Իտալիայում։
[b]Հարց[/b]․ Մեր քաղաքացիներից քանի՞սն են ցանկություն հայտնել վերադառնալ հայրենիք։
[b]Կարեն Նազարյան[/b]. Մեր քաղաքացիներից ցանկություն հայտնեցին վերադառնալ, ինչպես գիտեք, 67-ը և նրանք արդեն վերադարձել են Հայաստան՝ չարթերային թռիչքի միջոցով, իսկ մնացածը տեղյակ էին թռիչքի մասին, բայց նրանց որոշումն էր դեռևս որոշակի ժամանակաշրջան մնալ Իտալիայում։ Ինչպես գիտեք, վերադարձը կամավոր էր և մենք այդ գործընթացն իրականացնում էինք մեր քաղաքացիների ցանկության համաձայն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
17:12 27-07-2024
Մեր հայրենակիցների և մեր վերադարձը Արցախ պետք է տեղի ունենա. Բագրատ Սրբազան
9787 դիտում
15:12 30-12-2017
Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին. Մաս 2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
994 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»