211652_close_icon
views-count1798 դիտում article-date 17:00 26-03-2020

Բակո Սահակյանը հանդիպել է իշխանություններին սատարող խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ իշխանություններին սատարող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին: Այդ համատեքստում երկրի ղեկավարը մեկ անգամ եւս կարեւորել է հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման նպատակով նախընտրական շրջանում բոլոր կանխարգելիչ եւ կազմակերպչական աշխատանքների իրականացման, սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարում նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում հնարավոր լրացուցիչ միջոցների ձեռնարկման հետ կապված խնդիրների իրականացման ուղիները: Հանդիպմանը մասնակցում էր պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր