211652_close_icon
views-count1291 դիտում article-date 18:39 03-05-2014

Բակո Սահակյանը հանդիպել է ԼՂՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Արցախ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին և 3-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի «Հայրենիք», «Ժողովրդավարություն», «Դաշնակցություն» պատգամավորական խմբակցությունների և «Արցախատուն» պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է հանրապետության ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկրի ղեկավարը կարևորել է նման քննարկումների նշանակությունը հանրապետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում՝ նշելով, որ այսպիսի ձևաչափով հանդիպումներն այսուհետ ևս կկրեն պարբերական բնույթ:

Նմանատիպ նյութեր