3125 դիտում
23:28 26-03-2020
Հայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար. ՀՀ Նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ տիեզերական տեխնիկայի արտադրության, վերանորոգման, արդիականացման, այդ տեխնիկայի օգտագործմամբ հետազոտությունների, փորձարկումների իրականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների ընդունման և մշակման հետ կապված հարաբերություններն ու սկզբունքները:
Նախագահ Սարգսյանը բազմիցս է հանդիպումներ ունեցել ավիացիոն և աերոտիեզերական արդյունաբերության մեջ խոշոր ներդրում ունեցող համաշխարհային հայտնի ընկերությունների, գիտական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ, մշտապես նշելով, որ Հայաստանը դեռևս խորհրդային տարիներից հայտնի է այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ և այսօր էլ ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու համար:
Նմանատիպ նյութեր
850 դիտում
23:08 05-09-2024
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»
8624 դիտում
11:53 12-02-2018
Վահան Մարտիրոսյան. «Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի»
Այս բաժնից
784 դիտում
12:50 20-10-2024
ՀՀ-ն պարտավոր է Արցախի կարգավիճակն Ադրբեջանի կազմում կանխորոշող որևէ փաստաթուղթ չստորագրել. «ՀայաՔվե»
943 դիտում
12:37 20-10-2024
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը «Մարդկային իրավունքների պաշտպան» մրցանակը կշնորհի Ռուբեն Վարդանյանին
733 դիտում
12:24 20-10-2024
Գումարվել է ԱԺ-ՓՄՁ համագործակցության աշխատանքային խմբի նիստը