211652_close_icon
views-count781 դիտում article-date 12:24 21-10-2024

«Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոն Mantashyants Global Expo 2024-ին ներկայացրել է բիզնեսների անվտանգությանն ուղղված իր նոր ու ժամանակակից լուծումները

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Մերիդիան էքսպո կենտրոնում ՄԱՆԹԱՇՅԱՆՑ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ անդամների և Հայաստանի գործարար համայնքի ներուժը, ձեռքբերումներն ու հեռանկարները մեկտեղող Mantashyants Global Expo 2024 միջոցառմանը ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈՆ-ն ներկայացրել է բիզնեսի անվտանգությանը միտված ամենավերջին անվտանգության համակարգերն ու գործիքակազմը, որը միտված է ապահովելու բիզնեսների շարունակական և անվտանգ զարգացմանը։

Mantashyants Global Expo 2024 միջոցառմանը մասնակցող աշխարհի ավելի քան 10 քաղաքներից, 40-ից ավելի ոլորտ ներկայացնող շուրջ 120 ընկերությունների շարքում իր յուրահատուկ տաղավարով էր հանդես գալիս նաև Gabrielyan & Partners Detective Bureau-ն։ Բյուրոյի ներկայացուցիչներն Expo-ի մասնակիցներին էին ներկայացնում իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու գործունեության ոլորտները։

«Մեր մասնակցությունը Mantashyants Global Expo 2024-ին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնել ԳԱԲՐԻԵԼՅԱՆ ԸՆԴ ՓԱՐԹՆԵՐՍ ԴԵՏԵԿՏԻՎ ԲՅՈՒՐՈ-ի կողմից առաջարկվող անվտանգային համակարգերի լավագույն առաջարկները՝ ուղղված ցանկացած բիզնեսի նպատակներին, այլև շատ լավ հնարավորություն է անմիջականորեն շփվել մեր ներկա և պոտենցիալ գործընկերների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով նրանց, ինչպես անվտանգային հետաքրքրություններին ու կարիքներին, այնպես էլ օժանդակելու նրանց այս ոլորտում ընտրելու առավել վստահելի անվտանգային համակարգեր ընտրելու հարցում։

Մեր կողմից մատուցվող ծառայությունները շատ բազմազան են, սկսած․

- անձնական հեռախոսների ու համակարգիչների պաշտպանություն չարամիտ գաղտնալսումից,
- բիզնես գործընկերների իրավական և տնտեսական անաղարտության գնահատում,
- աշխատակիցների անաղարտության վերաբերյալ ուսումնասիրությունների իրականացում,
- մինչև ստի դետեկտորի կամ պոլիգրաֆիկ ծառայությունների մատուցում»,- մեջբերում է Հայկ Գաբրիելյանը («Գաբրիելյան ընդ փարթներս» դետեկտիվ ընկերության հիմնադիր նախագահ)։

Էքսպոյի 2 օրերի ընթացքում «Գաբրիելյան ընդ փարթներս դետեկտիվ բյուրո»-ի հյուրընկալ տաղավարում հարյուրավոր հետաքրքրված այցելուները կարողացել են տեղում ծանոթանալ Բյուրոյի կողմից մատուցվող ծառայություններին, ինչպես նաև նորագույն անվտանգային համակարգերին, օգտվել են բացառիկ առաջարկներից՝ իրենց բիզնեսներն առավել անվտանգ դարձնելու և գաղափարները կյանքի կոչելու համար։

Էքսպոյի շրջանակներում գործընկերների հետ կնքվել են հուշագրեր , ինչպես նաև ձեռք բերվել համագործակցության բազմաթիվ պայմանավորվածություններ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր