211652_close_icon
views-count47128 դիտում article-date 18:37 26-03-2020

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող ջոկի հրամանատարի Opel-ն ու հրաձիգի BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Մարտունի քաղաքի բնակիչ, 21-ամյա Կարեն Պ.-ի վարած Opel մակնիշի 36 NG 006 համարանիշի և Վարդենիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Հակոբ Գաբրիելյանի վարած BMW մակնիշի 35 VP 602 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու Ռազմական ոստիկանության բաժանմունքի ծառայողները՝ հետաքննիչ Սուքիասյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր