211652_close_icon
views-count3330 դիտում article-date 17:46 27-03-2020

«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունը հաճախորդներին ներկայացրել է նոր պաշտոնական կայքը

2020 թվականի մարտի 25-ին ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ Ապահովագրական ընկերությունը հաճախորդներին ներկայացրեց նոր պաշտոնական կայքը` [url=https://ingoarmenia.am/]www.ingoarmenia.am[/url], որն իր ժամանակակից տեսքով, օգտվելու պարզությամբ և թվային լուծումների բազմազանությամբ առանձնանում է ապահովագրական ոլորտում: Ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն հաճախորդներին է ներկայացրել ապահովագրական ընկերության պաշտոնական կայքի նոր տարբերակը, որը ստեղծվել է հաճախորդների հարմարավետությունն ու տրամադրվող ծառայությունների հասանելիությունը ապահովելու համար: Ստորև կարող եք ծանոթանալ ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի պաշտոնական հայտարարությանը` «Հարգելի' հաճախորդներ, ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը մշտապես հոգ է տանում Ձեր հարմարավետության համար, եւ ստեղծված իրավիճակում սպասարկման անընդհատությունը ապահովելու նպատակով սիրով տեղեկացնում ենք, որ գործարկել ենք մեր նոր կայքը՝ www.ingoarmenia.am անփոփոխ հասցեով։ Կայքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջմունքներին՝ ինչպես արտաքին դիզայնով, այնպես էլ բազմաֆունկցիոնալությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք կայքի նոր գործիքակազմի վերաբերյալ տեղեկատվություն. 1. ONLINE Հարթակ – ([url=https://online.ingoarmenia.am/]https://online.ingoarmenia.am[/url]/) այցելելով մեր նոր առցանց հարթակ՝ [b]Դուք կկարողանաք.[/b]  Կնքել Ճանապարհորդության ապահովագրության պայմանագիր հաշված րոպեների ընթացքում, կամ հաշվել ապահովագրության արժեքը,  Կնքել ԱՊՊԱ պայմանագրեր կամ հաշվել վերջինիս արժեքը,  Ստուգել առողջության ապահովագրության Ձեր հայտերի կարգավիճակը՝ մուտքագրելով Ձեզ տրամադրված հայտի համարը,  Կատարել վճարումներ, կամ Ձեր բանկային քարտը կցել Ձեր գործող պայմանագրին՝ պարբերական վճարներ գեներացնելու նպատակով,  Ստուգել Ձեր գործող պայմանագրերի կարգավիճակը եւ ավարտի ամսաթիվը՝ մուտքագրելով պայմանագրի համարը։ 2. Հիմնական կայք – այստեղ կարող եք ծանոթանալ մեր բոլոր գործող պրոդուկտներին նորություններին, առաջարկներին, ֆինանսական ցուցանիշներին, եւ այլն շատ ու շատ տեղեկատվության։ Հուսով ենք՝ մեր ծառայությունների հասանելիությունը հասցվել է էլ ավելի բարձր մակարդակի։ Եթե կունենաք կայքի վերաբերյալ առաջարկություններ կամ դիտողություններ, կարող եք այն ներկայացնել կայքում գործող Business Chat-ի միջոցով։ Հիշեցնում ենք, որ արտակարգ դրության պայմաններում մենք աշխատանքը կազմակերպում ենք հեռավար, եւ կայքի նոր հնարավորությունները կօգնեն Ձեզ եւ մեզ ապահովել անխափան սպասարկում։ Ի լրումն այս ամենի՝ տեղեկացնում ենք, ԻՆԳՈ ԱՐՄՄԵՆԻԱ ընկերությունը ակտիվորեն աջակցում է Պարետատան աշխատանքներին, եւ կրկին անգամ հիշեցնում ենք տանը մնալու անհրաժեշտության եւ մեր հեռավար ծառայություններից օգտվելու մասին»:

Նմանատիպ նյութեր