«Բարսելոնան» ծանր վիճակում է. ակումբը կարող է կորցնել 140 մլն եվրո
«Բարսելոնայում» կարծում են, որ կորոնավիրուսի համաճարակը խիստ բացասաբար կանդրադառնա ակումբի ֆինանսների վրա:
Ակումբի ղեկավարության հաշվարկներով, տնտեսական ճգնաժամը կարող է հանգեցնել նրան, որ թիմը կկորցնի 140 մլն եվրո:
«Բարսելոնայի» հնարավոր խնդիրները պայանավորված են ակումբի իրավական-կազմակերպչական կառուցվածքով: Ի տարբերություն անգլիական կամ իտալական ակումբների, «Բարսան» ոչ-կոմերցիոն կազմակերպություն է հանդիսանում և չի կարող՝ օրինակ, բաժնետոմսեր թողարկել: