«Բարսելոնան» դիմել է դատախազություն. նախկին նախագահի գործունեության արդյունքում ակումբը պարտք է 1,17 մլրդ եվրո
«Բարսելոնայի» տնօրենների խորհուրդը Deloitte աուդիտորական ընկերության հանձնարարել է վերլուծել ակումբի ֆինանսական իրավիճակը՝ կատալոնացիների նախկին նախագահ Ժոզեպ Բարտոմեուի գործունեության արդյունքներով:
Ընկերությունն ուսումնասիրել է ակումբի միջոցներն ու պարտքերը: Արդյունքում պարզվել է, որ «Բարսայի» պարտքը կազմում է 1,173 մլրդ եվրո, վնասը՝ 481 մլն եվրո, իսկ աշխատավարձային ֆոնդը 40%-ով բարձր է, քան՝ մյուս թոփ-ակուբներում:
Բացի այդ, հայտնաբերվել են կասկածելի բնույթի ֆինանսական գործարքներ, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կենթարկվեն: Այդ գործարքների դատական ստուգումները կիրականացնի Kroll գործակալությունը:
Մասնավորապես, ակումբն իրականացրել է կեղծ հիմքերով վճարումներ և բարձր գումարներ է ելքագրել:
Ակումբը համապատասխան նյութերը տրամադրել է Բարսելոնայի դատախազությանը: Ներկա պահին կոնկրետ մարդկանց մեղադրանքներ են ներկայացվել: Հետաքննությունը պարզելու է, թե ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեն այդ խախտումների համար: