211652_close_icon
views-count282517 դիտում article-date 11:00 28-03-2020

Երկրի ժամը. այսօր ողջ աշխարհում 1 ժամով բնակչությունը կանջատի լույսը

Երկրի ժամը (Earth Hour) գլոբալ ակցիա է, որը կազմակերպվում է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (World Wide Fund for Nature, WWF) կողմից եւ ամեն տարի անցկացվում մարտի վերջին շաբաթ օրը: Այսօր նշանակված ժամին տարբեր երկրների բնակչությունը մեկ ժամով անջատում է լույսն ու բոլոր էլեկտրասարքավորումները։ Այս ակցիայի իմաստը մեր մոլորակում կլիմայի փոփոխության խնդրի շուրջ աշխարհի հանրության շրջանում հնարավորինս մեծ ուշադրություն գրավելն է, տվյալ բնապահպանական խնդրի լուծման հարցում միացյալ գործողությունների անհրաժեշտության գաղափարի սատարումը: 2020 թվականին Երկրի ժամը կանցկացվի մարտի 28-ին, ժամը 20:30-21:30-ը տեղական ժամանակով։

Նմանատիպ նյութեր