211652_close_icon
views-count970 դիտում article-date 16:13 22-12-2023

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում բանկերը կանջատի իր ֆինանսական համակարգից, եթե դրանք խախտեն հակառուսական պատժամիջոցները, ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Աշխարհի գրեթե յուրաքանչյուր բանկի ընտրության հնարավորություն է տրված՝ շարունակել ապրանքներ վաճառել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի՞ն, թե՞ կապված լինել ԱՄՆ ֆինանսական համակարգի հետ՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը շատ ավելի մեծ է, և մեր արժույթը միակն է, որ օգտագործվում է ամբողջ աշխարհում»,- ասել է  պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր գործադիր հրամանը՝ ֆինանսական հատվածի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու համար՝ որպես Մոսկվայի նկատմամբ սահմանափակումների մաս։

Նմանատիպ նյութեր