4188 դիտում
10:16 28-03-2020
Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն առաջիկա տարիների ընթացքում ավելացնելու է ծախսերը։ Դա պարզ է դառնում 2021-2023 թվականների անելիքներն ու պահանջվող ֆինանսներն ուսումնասիրելիս։
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգևատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, իսկ, ահա, 2021, 2022 և 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար և 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ:
Նկատենք, որ, այս տարվա համեմատ, հաջորդ երեք տարիների համար աշխատավարձային ֆոնդն ավելանում է, և, որպես հիմնավորում, ԱԺ-ն ներկայացրել է այն հանգամանքը, որ բնականոն աճել է պետական ծառայողների աշխատավարձը՝ պայմանավորված միջին աշխատավարձի ավելացմամբ: Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավելանալու է. խոսքը նաև պարգևատրումների, դրամական խրախուսումների մասին է:
Որպես օրինակ՝ նշենք, որ 2020 թվականին նախատեսված է իրականացնել 787 մլն պարգևատրումներ և դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Այս տարվա համեմատ՝ գումարներ են ավելացել նաև գրասենյակային մաքրման, էներգետիկ ծառայությունների, անգամ թարգմանչական ծառայությունների կատարման համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3197 դիտում
11:20 03-12-2016
Պետական բյուջեի ծախսերը ավելանում են, իսկ եկամուտները՝ նվազում. «Ժողովուրդ»
1552 դիտում
11:12 03-08-2022
Պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է. մաս 60․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1465 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1267 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1345 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»