1552 դիտում
11:12 03-08-2022
Պարգևավճարների ֆոնդն ավելի մեծ է. Փաշինյանը խաբել է. մաս 60․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ասում եք, որ էն պարգեւավճարները, որ իմ որոշմամբ հատկացվել է պաշտոնյաներին, կարելի էր հատկացնել թոշակառուներին։ Ուրեմն այդ նպատակի համար տարեկան օգտագործվում է 1 մլրդ դրամ գումար». սրանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն են՝ ասված 2020 թվականի ապրիլի 6-ին, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Այսպիսով, որքա՞ն պարգեւավճարներ են բաժանվել 2020 թվականին. Ազգային ժողով՝ 1 մլրդ 416 մլն դրամ, ՀՀ ՊԵԿ՝ 5 մլրդ 578 մլն դրամ, Քննչական կոմիտե՝ 1 մլրդ 451 մլն դրամ, 12 նախարարություն՝ 5 մլրդ 90 մլն դրամ, ՀՀ ոստիկանություն՝ 8 մլրդ դրամ, եւ այսպես շարունակ։
Ընդհանուր 25 մլրդ դրամ է կազմել պարգեւատրման ֆոնդը, այսինքն՝ իրականում պարգեւավճարների համար նախատեսված գումարները շատ ավելի շատ են, քան իր խոսքում ասում էր Փաշինյանը։ Ինչպես հաճախ է պատահում, նույն Նիկոլ Փաշինյանը, դեռ 2018 թվականի հունվարի 17-ին բարձրացնելով պարգեւավճարների թեման, նաեւ հարց էր հնչեցնում, թե այդ դեպքում ինչ ուտեն աղքատները, եւ տարբերակներ թվում՝ խառը կանաչի, սխտոր, կանաչ սոխ, տաքդեղ։
Սակայն հեղափոխությունից չորս տարի անց նա մոռացավ աղքատներին, թոշակառուներին օգնելու իր առաքելության մասին, թույլատրեց պարգեւավճարներ բաժանել ու բարձրացրեց նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, այնինչ երկար ժամանակ նա դեմ էր հենց բոլոր տեսակի պարգեւավճարներին։ Կրկին խաբեց»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4185 դիտում
10:16 28-03-2020
Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ»
8617 դիտում
09:27 14-10-2021
Պարգևավճարների մասին դրական արտահայտվող Փաշինյանը հրաժարվում է դրանցից․ «Ժողովուրդ»
2483 դիտում
10:02 15-04-2017
ԿԲ-ն ոչ հրապարակային ներդրումային երկրորդ ֆոնդն է գրանցել. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1462 դիտում
08:30 17-12-2024
Ռուսական ալիքների հարցով որոշում ունեն. «Փաստ»
1264 դիտում
07:41 17-12-2024
Էդմոն Մարուքյանը ճոխ է նշել իր կուսակցության իննամյակը. «Փաստ»
1339 դիտում
09:15 14-12-2024
Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ․ «Փաստ»