ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian
ԱՄՆ-ն դարձել է աշխարհում առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 100 հազարը:
Այդ մասին հայտնում է The Guardian-ը:
Վերջինի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է երկրի պատմության ընթացքում տնտեսական օգնության ամենախոշոր փաթեթի վերաբերյալ օրենքը՝ 2.2 տրիլիոն դոլար արժողությամբ օրինագիծը, որը նախատեսված է աշխատողներին և ձեռնարկություններին տրվող դաշնային օգնությունն արագացնելու համար:
ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 27-ին աճել է 15 հազարով: Նյու Յորքում հոսպիտալացված է կորոնավիրուսով վարակված 6000 մարդ, որոնցից մոտ 1600-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Նյու Յորքի, Նոր Օռլեանի, Դեթրոյթի և վիրուսի տարածման այլ թեժ կետերի հիվանդանոցները ահազանգել են դեղերի, դեղորայքի և վերապատրաստված անձնակազմի պակասի մասին: