211652_close_icon
views-count1189 դիտում article-date 16:02 11-06-2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնից

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 2 միլիոն 464-ի։ Այդ մասին հայտնել է Ջոն Հոփկինսի համալսարանի կայքը։ Ըստ կայքի տվյալների՝ մահացել է 116 հազար 201 պացիենտ։ Վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են Նյու Յորք նահանգում։ Այնտեղ մինչ օրս թեստի դրական պատասխան է ստացել 380 հազար 156 մարդ։ Երկրորդ տեղում Նյու Ջերսին է՝ 165 հազար 346 հաստատված դեպքով, երրորդում տեղում Կալիֆորնիայի նահանգն է՝ 139 հազար 715 հաստատված դեպքով։

Նմանատիպ նյութեր