Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը
Իտալիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը, ինչի մասին հայտնել է «Եռագույն» լրատվական կայքի ֆեյսբուքյան էջը:
«Եվս մէկ կորուստ՝ պսակաձև Ժահրի պատճառով։
Բժիշկ Ղևոնդ Մուրատեան, ծնած ու կրթութիւն ստացած Գամիշլի, ապա տեղափոխուած տարբեր երկրներ, վերջին հանգրուանը Իտալիան էր, ուր կ՚աշխատէր, որպէս բժիշկ և իր գործին նուիրուելով՝ զոհ գնաց չարաբաստիկ վարակին։
Աստուած հոգին լուսաւորէ, համբերութիւն հարազատներուն»: